Այս թեստեը ստեղծվել է 20-րդ դարում ՝ հոգեբան Լեոպոլդ Սոնդիի կողմից։ Հիմնական նպատակը համարվում է ջրի երես դուրս բերել մարդու ենթագիտակցության տակ թաքնված ներքին ազդակները։

 Ընտրեք այս 8 լուսանկարներից այն մարդուն, ում չէիք ցանկանա հանդիպել գիշերով գետնանցումում՝ քանի որ նրա դեմքը ձեզ մոտ նողկանք կամ վախ է առաջացնում։ Ապա կարող եք կարդալ և հասկանալ ենթագիտակցական մեկնաբանությունը․


Կարևոր է

Պետք է հաշվի առնել, որ ընտրած տարբերակը չի նշանակում, որ դուք հոգեկան խնդիրներ ունեք, այնպես որ գտնվեք անկեղծ և ինքնախաբեությամբ չփորձեք փոխել ընտրված արդյունքները, դրանք ուղղակի ձեր ենթագիտակցության խորքում թաքնված գաղտնիքներն են։

Թեստի մեկնաբանություն․

 

 

1․ Սադիստ․

Հնարավոր է մանկության տարիներին դուք զսպել և ճնշել եք ձեր մեջ վատ և տարօրինակ հակումներ։

Եթե ընտրել եք այս ուսուցչին, ապա հնարավոր է ձեր ենթագիտակցության մեջ ճնշում եք շրջապատի հանդեպ բացասական և նվաստացուցիչ վերաբերմունքը։

Ընդհանուր առմամբ, դուք խաղաղասեր և անվնաս մարդ եք։ Եթե աշխատում եք գրասենյակում, ապա ձեր ղեկավարին դժվար է լինում ձեզ կառավարել։ Եթե դուք ցանկանում եք անել մի բան, ապա, արհեստականորեն ստեղծում եք դրա համար պայմաններ՝ ուշանում եք աշխատանքից, վատ տրամադրությամբ եք գնում։ Դժվարությունների կամ հակառակորդների դիմաց փորձում եք պասիվ և չեզոք դիրք գրավել, ինչը, ի վերջո, ուժասպառ է անում խոչընդոտները։

 

2․Էպիլեպտիկ․

Էպիլեպսիա հիվանդությունն իր անունն է ստացել գլխուղեղի այնպիսի խախտումների հիման վրա, որոնց շարքում դասվում են նյարդայնությունը, ագրեսիան, հանկարծակի զայրույթի դրսևորումները։  Եթե այս կլորագլուխ տղամարդը ձեզ մոտ առաջացնում է վախ կամ զզվանք, ապա շատ հնարավոր է, որ մանկության տարիներին դուք ձեր մեջ ճնշել եք հենց  նմանատիպ զգացումներ արտահաըտելու ցանկությունը։

Ըստ երևույթին՝ դուք բարի և մարդասեր անձ եք։ Լինելով ընկերասեր ու հանգիստ՝ թողնում եք պատասխանատու և ինքնակառավարում ունեցող մարդու տպավորություն։ Դուք շատ հստակ և կայուն եք ձեր որոշումներում և հեշտ եք լեզու գտնում բոլորի հետ։

 


3․ Կատատոնիկ

Այս դեպքում նկատվում է երևակայության ավելորդ ուժգնացում, ինչը դառնում է ցավոտ էմոցիաների հիմք։ Եթե ձեզ տհաճություն է պատճառում այս մարդը, ապա դուք, ըստ երևույթին ունեք ճնշված մտավոր ակտիվություն, ինչը ստիպում է ձեր մտքերում ու պատկերացումներում կտրված լինել իրականությունից։Դուք մարդկանց չեք վստահում, խոցելի եք, դժվար եք հարմարվում նորությանը։ Շատ զուսպ եք, բայց՝ նեղացկոտ, պարփակ։

 

 

4․ Շիզոֆրենիկ․

Շիզոֆրենիկների մտքերը ենթակա են փոփոխման, հակասական զգացումների արտահայտման։ Եթե այս քարե «պոկերֆեյս»-ը փեր մոտ առաջացնում վախի կամ զզվանքի զգացում, ապա դուք երեխա ժամանակ ճնշել եք շրջապատի և մտերիմների հանդեպ անտարբերությունը։ Դուք բավականաչափ շփվող մարդ եք, վայելում եք մարդաշատ հավաքույթները, սակայն այդ ամենի ներքո կարող է թաքնված լինել պարփակ անձ։ Հոգու խորքում հաճախ կարող եք զգալ, իբր կողքի մարդիկ ձեզ բացարձակ պետք չեն, ինչպես և պետք չեն նրանց հետ շփումը, զրույցները։

 

5․ Հիստերիկ․

Հիստերիկների առանձնահատկություններն են՝ Էմոցիոնալ անհավասարակշիռ վիճակ, նարցիսիզմ, եսակենտրոնություն։ Եթե հենց  այս տարօրինակ կինն է ձեզ տհաճ զգացումներ պատճառում, ապա հնարավոր է հոգու խորքում դուք անհագ կերպով ցանկանում եք անընդհատ լինել ուշարության կենտրոնում և ինքնահաստատվել։ Դուք թողնում եք համեստ և հանգիստ մարդու տպավորություն, սակայն իրականում թաքցնում եք մի մարդու, ով ցանկանում է գայթակղել և իրենով անել բոլորին։ Միշտ ձգտում եք լավ տեսք ունենալ, լավ տպավորություն գործել։ Ձեզ պես մարդիկ սիրում են ընտրել անսովոր և տարբերվող մասնագիտություններ։



6․ Դեպրեսիվ մարդ․

Ցածր ինքնագնահատական, ոչ լիարժեքության բարդույթ, մեղքի զգացում․ ահա դեպրեսիայի և դրան հակված մարդկանց հիմնական նշանները։ Եթե դուք ընտրել եք հենց այս մարդուն, ապա, շատ հնարավոր է, հոգու խորքում դուք դեպրեսիայի մեջ եք և ամեն կերպ փորձում եք կառավարել դա։ Ձեզ կարելի է համարել անհոգ և թեթև մարդ, դուք տարածում եք լավատեսություն և ինքնավստահություն։ Իհարկե երբեմն ձեր մեջ արթնանում է տխրությունը, պարփակվածությունը, մելանխոլիան։ Այն ինչը ձեզ դեպրեսիայի է հասցնում, դուք փորձում եք խեղդել՝ մյուսների համար հոգեբան լինելու միջոցով։

 

7․ Մանյակ․

Էքստրավերսիա, ես-ի գերագնահատում, էմոցիաները և գումարները աջուձախ նետելու հակում։ Եթե ձեզ հենց այս դեմքն է նողկալի թվացել, ապա  նշանակում է՝ ձեր ներսում ես-ի հանդեպ հիացմունքը կարող է աճել առանց սահմանների։ Դուք այն մարդն եք, ով չի սիրում աղմուկ, քննարկումներ, սադրանքներ։ Կյանքում ձեզ ընկալում են՝ որպես զսպածության, բարձրաշխարհիկության օրինակ։ Դուք կարողանում եք միշտ կառավարել սեփական պահվածքը։

 

8․ Դիսոցիոնալ խանգարում

Դա հոգեբանական այն խանգարումն է, երբ մարդու ներսում գտնվում են 2 հիմնական անձիք, որոնցից յուրաքանչյուրը ունի իր սեփական հայացքները և մոտեցումն աշխարհին։ Եթե ձեզ վախեցնում է հենց այս կինը, ապա մանուկ հասակում ձեզ մոտ եղել են ինքնակողմնորոշման խնդիրներ։ Կյանքում դուք , հնարավոր  է, սովորություն ունեք տեղի և անտեղի նշել տվյալ սեռի պատկանելիությունը, օրինակ «Կանայք․․․այսպես,․․․կանայք․․․այնպես», «Հասկանում եք, տղամարդիկ․․․․տղամարդիկ»։ Այդպիսի տղամարդիկ փորձում են ամեն կերպ «մաչո» երևալ, իսկ կանայք՝ ներկայանալ՝ որպես կանացիության ր սեքսուալության մարմնացում։