Մեզնից շատերը հավատում են ժողովրդական նախապաշարումներին, հատկապես նրանց, որոնք կապված են փողի և հարստության հետ: Թղթադրամը, որը նկատել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Հակառակ դեպքում դա կնշանակի, որ անտեսում եք փողը: Գերբով դեպի վեր ընկած մետաղադրամը փող է բերում, իսկ հակառակ դեպքում' վանում: Առաջին դեպքում' վերցրեք մետաղադրամը, իսկ 2-րդի դեպքում' թողեք:

 

Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք առողջության վերականգնման համար շատ գումար ծախսել: Որպես թեյավճար տրվող գումարը վերադառնում է եռակի չափով: Ճաշասեղանը բարեկեցության խորհրդանիշ է: Մի նստեք այդ սեղանի վրա, այլապես փողը Ձեզ կշրջանցի: Որպեսզի տուն գումար մտնի, ճաշասեղանի սփռոցի տակ մի քանի մետաղադրամ դրեք: Դրամապանակը մի դրեք ճաշասեղանի և մահճակալի վրա: Տանը միայն մի ավել պետք է լինի, և այն պետք է լայն կողմով դեպի վեր դրված լինի: Երբեք շաղ մի տվեք մետաղադրամները:

 

Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք, ուղղեք ու հարթեցրեք: Երբ փող եք կուտակում, նախօրոք որոշեք, թե ինչի համար եք դա ծախսելու, բայց երբեք սև օրվա համար մի կուտակեք: Փողը հավաքեք դրական մտքերով: Այդ դեպքում հաջողությունն անպայման այցի կգա: Սարդերը բարեկեցության և հարստության խորհրդանիշներ են: Եթե տանը սարդ եք նկատում, սպասեք շահույթի: Եվ հանկարծ մտքներովդ չանցնի սպանել նրանց: Փակ տարածության մեջ սուլել չի կարելի. Դա կբերի զգալի գումարի կորստի: Հացն ու աղը պարտքով մի տվեք: Համարվում է, որ դրանց հետ միասին տանից հեռանում են փողն ու բարեկեցությունը: Արևի մայր մտնելուց հետո տունը մի մաքրեք: Գիշերը բանալի ու փող սեղանին մի թողեք: Գետնին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա, այլապես այն կփախչի ձեզնից: Հացը թափողին նյութական անբարեկեցություն է սպասվում:

 

Աղբը պատուհանից մի թափեք: Այդպես փողն է թռչում տանից: Տան մեջ ակվարիումը փող է բերում, բայց նրա միջի ջուրը միշտ պետք է մաքուր լինի: Սարքին պահեք բոլոր ծորակները: Անիմաստ հոսող ջրի հետ գնում է նաև փողը: Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Գնեք բնական կաշվից կարմիր դրամապանակ: Պետք չէ ծախսել վերջին կոպեկը: Դատարկ դրամապանակն աղքատություն է գուժում: Խանութներով շրջելուց հետո դրամապանակի մեջ գոնե մեկ թղթադրամ և մի քանի կոպեկ թողեք: Տարբեր արժողության թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում: Երկար մի պահեք կեղտոտ, ճմրթված կամ պատռված թղթադրամները: Հին դրամապանակները մի շպրտեք: Թղթադրամները պահեք այնպես, որ թվերը լինեն մեկ ուղղությամբ:

 

Դրամապանակի գաղտնամասում պահեք 2 դոլարանոց թղթադրամ կամ թղթադրամ, որի մեջ 5 թիվը կա: Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք: Փողը հաշվել է սիրում, բայց այն չհաշվեք արևը մայր մտնելուց հետո: Դա անհաջողություն կբերի: Երբեք և ոչ մեկի ցույց մի տվեք Ձեր դրամապանակի փողերը: Բնության մեջ փողի խորհրդանիշներն են ծառը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք, իսկ բանալուց մորթուց կախազարդ կախեք: Որպեսզի փողը երկար մնա տանը, աշխատավարձի օրը ոչ մի կոպեկ չի կարելի ծախսել: Ստացված գումարը պետք է տանը գիշերի: Խանութում մի տվեք և մի վերցրեք փողն անմիջապես ձեռքից ձեռք: Փողի հետ կարող է փոխանցվել նաև այլ մարդու էներգետիկան, որը միշտ չէ, որ դրական է:

 

Եթե վաճառողը սխալվել և ավելի գումար է տվել, հետ վերադարձրեք: Երբեք մի պարծեցեք նոր ձեռք բերած իրերով: Երբեք մի նայեք այն մուրացող մարդու աչքերին, ում փող եք տալիս: Ծակ գրպաններն անպայման պետք է կարել: Թանկարժեք զարդերը բող են բերում. կրեք դրանք միշտ: Դրանք բարեկեցության խորհրդանիշ են: Եվ ոչ մի դեպքում Ձեր թանկարժեք զարդը մի տվեք ուրիշին փորձելու կամ կրելու համար: Ինքդ քո մազերը մի կտրիր, այլապես կկտրես հաջող ֆինանսական հնարավորությունները: Երբ քոր է գալիս ձեռքի ձախ ափը, նշանակում է՝ փող է գալու, իսկ եթե՝ աջը, ծախսելու նշան է: Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը վնասի նշան է, հղի կնոջը հանդիպելը' շահույթ ստանալու: Երբեք մի նախանձեք նրանց, ովքեր Ձեզնից շատ փող ունեն: Դա բերում է էլ ավելի մեծ ֆինանսական դժվարությունների: