Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե հարկային արտոնություններից օգտվում են իր որդիները: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նաև շեշտեց, թե իր գնահատմամբ շահերի բախում էլ չկա նրանում, որ իր որդիների հետ փոխկապակցված ընկերությանը հարկային արտոնություններ են տրվում: Նախարարը դժգոհել է,որ ինչ է իր որդիները իրովունք չունեն այս երկրում ապրելու,ստեղծելու և այլն։

Տեսեք, Հարությունյանի դժգոհությունը իրականում տեղին է,եթե Հայաստանը լիներ նորմալ իրավական պետություն,որտեղ պետությունն ու բիզնեսը իրարից անջատված կլինեին,իսկ հարկերի հավաքագրումը կիլներ օրենքով սահմանված կարգով ու չէր առաջացնի հասարկության մեջ այն կարծրատիպը ,որ այս երկրում հարկային արտոնությունները միայն պաշտոնյաների զավակներին են տրվում,իսկ միջին ու մանր բիզնեսը ճկռում է հարկերի տակ։ Սրա մեղավորը հիմա գուցե Վարդան Հարությունյանը չէ,սակայն նա տարբեր ժամանակներում զբաղեցրել մասնավոր կորպորոցիաներում ղեկավար պաշտոններ,և ուրեմն մասնակից է եղել նաև այդ արատավոր կարծրատիպի ձևավորմանը այս կամ այն կերպ։ Այժմ նա քաղում է դրա պտուղները։ Իր զավակներին բիզնես անելուն նա իհարկե չի կարող ստիպելով խանգարել,սակայն օրինակ հարկային արտոնություններից չօգտվել կարող է։ Հենց հաշվի առնելով իր՝ պաշտոնյա լինելու փաստը։ Դրանով հանրային դրական ֆոն կապահովվի։ Սակայն ինչպես տեսնում ենք,նախարարը դրան կտրականապես դեմ է։ Եվ եթե հույս ունի,որ հարկային արտոնությունների՝ բոլորին տրվող իավուքնների մասին խոսելով սայլը տեղից շարժվելու է ու մարդիկ էլ սկսելու են վստահել պետական մարմիններին,ապա չարաչար սխալվում է։ Հանրության մեջ արտոնյալ դասի մասին պատկերացումները այնքան կարծր են,որ անկեղծ ասած եթե իրենց աչքով էլ տեսնեն,որ իրենք ավելի քիչ հարկ են տալիս պետությանը քան ասենք նույն Հարությունյանի զավակները միևնույնն է չեն հավատալու։ Եվ դա տրամաբանական է։ եկել է ժամանակը հնձելու այն,ինչ վաղուց ցանված էր։