Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում կունենա միայն այն ժամանակ, եթե Ադրբեջանը փորձի այդ եղանակով լուծել հարցը։ Մեզ իսկապես պետք է հարցի խաղաղ կարգավորումը։ Պատերազմը ռոմանտիկա չէ, ռեալ կյանքին նայել է պետք։
Այո, մեզ բանակ պետք չէր գա, եթե մեր հարևանները մեզ պատերազմ չպարտադրեին։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ունեն մարտունակ բանակ և տրամաբանական է, որ մենք պետք է առաջ գնանք այդ ոլորտում ու նախագահի հանձնարարականը բանակը հետագա 7 տարիներում արդիականացնելու մասով տեղավորվում է, պատերազմող երկրի տրամաբանության մեջ։

 


Չկա մի պետություն, որը պատերազմում է ու բանակը կտրված է հասարակությունից, որքան ամուր է հասարակությունը թիկունքում, այքան հզոր է բանակն առաջնագծում։ Բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից մեկն է, բայց իհարկե այստեղ էլ կան խնդիրներ ու Նախագահի այս ելույթը այդ խնդիրների լուծմանն էր նաև վերաբերվում։

 

Էդգար Խաչատրյան