Էսօր 27 համարի երթուղային նստեցի, լիքն էր, բայց միանգանմից երկու երիտասարդ վեր կացան ու ինձ նստել առաջարկեցին, ես էլ բարկացա ու ասացի. «Ինչպես պնդում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մյուիր Գրեյը, լավ վարքի կանոններին հետևելով՝ մենք իրականում արագացնում ենք տարեց օրգանիզմի մաշվելու գործընթացը:Պրոֆեսորի խոսքով՝ տարեց մարդիկ առողջությունը պահպանելու համար պետք է ավելի շատ կանգնեն և քայլեն: Իսկ ահա հանգստանալը և մշտական նստակյացությամբ սեփական կյանքը թեթևացնելը տարեցների համար չափազանց վտանգավոր է»... Իրենք վախեցան ու ներողություն խնդրեցին, որ ուզում էին նպաստել իմ օրգանիզմի մաշվելու գործընթացի արագացմանը... Տենց կզած էլ գնացի...

 

Արմեն Դուլյան