Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք հիմա ըմբոշխնում ենք դեմոգրաֆիկ փոսի արգասիքները։ Հիմա համալսարանական ու զորակոչային տարիքում գտնվում են հենց այն տարիներին ծնված երեխաները, երբ ծնելիությունը խայտառակ քիչ էր։ Ու առաջիկա մի քանի տարիներին այդ փոստ պահպանվելու է ու միայն 5-7 տարի հետո է սկսելու աստիճանաբար վերականգնվել։

Կրկնում եմ, սա ոչ մեկի համար գաղտնիք չէ․․․ բացի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից, ով արդեն մի քանի օր է, ինչ տագնապի զանգի պես ղողանջում է, որ համալսարանները բարդ կացության մեջ են ու ակնարկում է ուղղակի և անուղղակի կերպով, որ պետական ֆինանսավորումն ու աջակցությունը պետք է մեծացնել ԲՈւՀ-երի համար։

Իրականում, ոչ մի հավելյալ ֆինանսավորում էլ պետք չէ, զորացրվածների զեղչերը չեղարկել պետք չէ, այլ ռեֆորմներ պետք չեն։ Պետք է միայն երկու բան, որոնք միակ ճիշտն են ստեղծված իրականության ու պարզ տրամաբանության պայմաններում․

1․ ԲՈՒՀ-երի խոշորացում

Հայաստանին այսքան ԲՈՒՀ պետք չէ։ ՈՒ պետք չէր անգամ այն տարիներին, երբ 17-18 տարեկանների թիվը չէր հասնում 20000-ի։ Պետք է լինի ԲՈՒՀ-երի խոշորացում ու կադրերի օպտիմալացում։ 2 միլիոնանոց երկրում միայն դիպլոմի ֆետիշով կարելի է բացատրել այս քանկությամբ ու խոշորությամբ ԲՈւՀ-երի առկայությունը։

2․ ԲՈՒՀ-երում ֆինանսական միոցների ավելի արդյունավետ կառավարում

Տրիվիալ բան գուցե ասեմ, բայց եթե ԲՈՒՀ-երում ավելի քիչ փող ուտեն, ավելի քիչ ապուշ ծախսեր անեն, չափավորեն իրենց ախորժակներն ու ամբիցիաները, ապա անգամ այս պայամններում կարելի է առանց հավելյալ պետական ֆինանսավորման էշը ցեխից հանել, մանավանդ, երբ ամեն տարի ավելի ու ավելի են թանկացնում ուսման վարձերը։

Այնպես որ, պետք չէ ողբերգություն սարքել մի բանից, ինչը իրականում լավ է․ գուցե հենց այս ճգնաժամմի միջոցով որոշակի զտում ու օպտիմիզացիա լինի, որը հնարավորություն կտա, որ մի 10-15 տարի հետո ունենանք ոչ թե բանակից ուխոդվող տուրիստներից անորակ մասնագետներ բուծող ինչ-որ հեղհեղուկ համակարգ, այլ ավելի կոմպակտ, մոբիլ ու ադեկվատ բան, որում ուսանողները մրցակցային գիտելիքներ կկարողանան ձեռք բերել։