Մի քանի ամիս առաջ գրել, բացատրել էի, թե ինչու են սուտ վարչապետի բերած՝ ՀՆԱ աճի թվերը, ու որ 6.5%-ի փոխարեն իրականում ունենք մոտ 3% աճ, այն էլ ցուրտ ձմեռվա ու պղնձի գնի աճի պատճառով: Հիմա IMF-ը կանխատեսում ա, որ էս տարին փակվելու է 3,5% աճով, իսկ մյուս տարին 2,9%: Այսինքն եթե զտենք ստվերի կրճատման հաշվին պսևդո-աճի թվերը կստացվի բացասական աճ։ Ու այս ամենը ռեկորդային տուրիզմի աճի, ցածրագույն ՎՏ, չպատերազմի, չահաբեկչության, բարենպաստ պայմանների ֆոնին։

Սրան ի պատասխան ի՞նչ ա անում մեր ժպտրերեսիկը: Այո, նա իհարկե օպտիմալացնում է (այսինքն ռեմոնտ է անում) կառավարության շենքը՝ Մեդվեդևի այցի նախապատրաստվելով: Ներդրում ա բերել Սինգապուրիչը: Սվաղի ու սիրուն աբոյի մեջ ներդրում ա բերել: Որտև սոված թոշակառուն վարչապետին չի կարա զրկի կալոնկեքից գազ գողանալու հնարավորությունից, իսկ աբոյի գույնից դժգոհ Մեդվեդևը կարա։ Նա էլ ա շատ նրբագեղ երիտասարդ։ Ցարը, արդեն ակնհայտորեն «սլիվ» ա անում «эффектный, но не эффективный» կադրին, ցուցադրաբար ֆլիրտվելով Տիգրան Սարգսյանի հետ։ Մեդվեդևը մեր Սինգապուր դառնալու վերջի հույսն ա։

Անհամբեր սպասում եմ ԱԺ մյուս նստաշրջանին, որ տեսնեմ Փաշինյանը ոնց ա բացատրելու, թե ինչու չի կարելի կառավարությանը անվստահություն հայտնել: Ենթադրում եմ կռուտիտի մեխը լինելու է՝ «դա ՀՀԿ-ի ներքին բազարն է»: Ու ընդհանրապես Հայաստանի բոլոր ներքաղաքական իրադարձությունները ՀՀԿ-ի ներքին բազարն են: Ընդդիմությունը պիտի կենտրոնանա Մոսկվայում դաբռո մուրալու վրա: