էս անիմաստ, Սովետից մնացած պարգեւատրումներին պետք է վերջ տալ եւ դա կարելի է անել գարնանը, երբ հիմնականում կավարտվի մեր անցումը մի համակարգից մյուսին... Պետության ղեկավարի հայեցողությանը կարելի է թողնել ընդամենը մեկ, բայց շատ պատվավոր պարգեւ, ինչպես, օրինակ, Ազատության մեդալն ԱՄՆ-ում կամ Պատվավոր լեգիոնի անդամի կոչման շնորհումը Ֆրանսիայում...

 

Ընդ որում այդ բարձրագույն պարգեւը կարող է շնորհվել ցանկացած մարդու՝ սկսած հրդեհված բնակարանից երեխային դուրս բերած հավաքարարից մինչեւ ողջ կյանքը ֆիզիկայի զարգացմանը նվիրած ալեհեր գիտնականը... Մնացած պարգեւները՝ պետության գործը չի եւ դափնեկիրն ու հասարակությունը իրենք պիտի որոշեն՝ որքանով է պատվաբեր, ասենք, Բանաստեղծների կամ Ջրասուզակների ազգային ակումբի շնորհածը... Մի օր պետք է վերջապես քրթ՝ կտրել...

 

Արմեն Դուլյան