ՀՅԴ- բյուրոյի անդամ,պատգամավոր Արմեն Ռոստամյանը հայտարարում է,որ ՀՅԴ հիմնական խնդիրը կայանում է արտագաղթի վերացմանը նպաստելը։ անշուշտ,գովելի հայտարարություն է։ Սակայն Ռոստամյանը նաև նշում է, որ միայնակ դաշնակցությունը դրա համար բավարար չէ ու անհրաժեշտ կլինի համախմբել բոլոր հայերի ջանքերը։ Ռոստամյանը նշում է, որ խորքային,համակարգային պատճառներ գոյություն ունեն,ինչի շնորհիվ Հայաստանը գնալով դատարկվում է, և հենց այդ պատճառով է, որ ստեղծվել է խորհրդարանական կառավարում,խնդիրները կարգավորելու համար։ Դե ինչ,համոզիչ պատճառներ են։Սակայն պարոն Ռոստոմյանը մոռանում է, որ լինելով իշխանության մեջ տարբեր ժամանակահատվածներ, այդպես էլ նրանք չկարողացան իրենց իսկ մատնաշած խնդիրները կարգավորել,մեկ դուրս գալով,մեկ նորից մտնելով կոալիցիա։ Այսինք ինչ՞ հանրությունը պետք է անընդհատ սպասի թե երբ է ի վերջո երկրում մնալու սահանափակ թվով մարդիկ,որ ՀՅԴ-ն հիշի իր սուրբ պարտքը՞ Հանապետականի մասին մենք չենք խոսում,որովհետև վաղուց համոզվել ենք այս մարդկանց քաղաքական «բեբաշարության մեջ»։ Նրանք ոչ կարողանում են լավ կառավարել, ոչ էլ կարողանում են արտագաղթի դեմն առնել,նրանք միայն խոսում են։ Սակայն ՀՅդ-ն,հաշվի առնելով իր հարյուրամյա անցյալը,պիտի որ դասեր քաղած լիներ այս ամենից,սակայն ինչպես տեսնում ենք,ոչ մի նմանատիպ բան էլ տեղի չի ունեցել, նույն սխալներ,նեղ անձնական շահի սպասարկումը շատ ավլի գերդրկան տեղ է զբաղեցնում մեր քաղաքական լիտայի մոտ,քան հանրայինը: