Կպատկերացնե՞ք մի իրավիճակ, երբ, օրինակ, Միչիգանում որսագողերը (բարկոնյերները) մայրուղի փակեն, որովհետև իրենց թույլ չեն տալիս գրիզլի արջերի սպանել:
Կամ էլ մեկ այլ օրինակ. կպատկերացնե՞ք, որ Չինաստանում տարատեսակ շամաններ ու սև շուկայի դիլերներ ինչ-որ դեմարշներ անեն՝ ամուրյան վագրեր սպանելու համար սահմանված մահապատժի դեմ բողոքելով: Չեք պատկերացնի, չէ՞:

Իսկ այ Հայաստանում նման բան ոչ միայն պատկերացնելի է, այլև գտնվում են նման բրակոնյեր-վնասարարների համակիրներ: Երեկ Իջևանի կողմերը գյուղացիները կրկին մայրուղի էին փակել, որովհետև... որովհետև իրենց թույլ չեն տալիս ապօրինի անտառահատում անել: Ընդ որում՝ հատուկ ուզում եմ շեշտել տարատեսակ սենտիմենտալ ինդիվիդների համար, որոնք ամեն գիշեր քնելիս մտածում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սառչող գյուղացիների դարդերի մասին. մեր բրակոնյեր-վնասարարները դժգոհ են, որովհետև իրենց չեն թողնում կոմերցիոն անտառահատում, այն է՝ ցախը կտրում են ու ոչ թե տներն են տաքացնում կամ էլ ճաշ սարքում, այլ վաճառում որպես խորովածի փայտ, իսկ առանձնակի շուստրիները՝ կահույքի արտադրամասի ու այլ արտադրության համար:

Ու սրանք ճանապարհ են փակում: Լուրջ: Տրամաբանական շարունակությունը պետք է լինի, որ մյուս անգամ ճանապարհ փակեն գողերը, որ պետությունը թույլ չի տալիս իրենց՝ գողություն անեն: Հետո՝ բռնաբարները: Հետո՝ պետական դավաճանները:

Ու զավեշտալին այն է, որ ժամերով հետները բանակցում են, փշի-փշի են անում, համոզում են, հույս են տալիս... Մինչդեռ նույն ԱՄՆ-ում շանսատակ կանեին ոստիկանության ուժերով, իսկ թե մեջները սևեր լինեին, մի երկու հոգու էլ պրոֆիլակտիկ կխփեին: Դե իսկ Չինաստանի մասին ընդհանրապես լռեմ. այնտեղ ոչ միայն կգնդակահարեին, այլև կստիպեին ընտանիքին վճարել կրակած փամփուշտի համար:

Գավառական մուննաթի ու անգրագետ ամենաթողության դեմը պետք է առնել:

 

Կոնստանտին Տեր- Նակալյան