Լատվացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը, ով այսօր Արցախի Տող գյուղում մասնակցում է գինու փառատոնին, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին: 

Այս օրերին Ալիմովն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Արցախի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, Ստեփանակերտի շուկայի, իր հետ ծանոթացած մարդկանց մասին:

 

«Այստեղ մարդիկ բարի են ու սիրալիր: Անծանոթ երեխաներն էլ գալիս են ողջունում: Արցախի Հանրապետությունը հրաշալի տեղ է»,-գրել է նա: