Այսօր Անդրանիկ Զորավարի 90-րդ տարելիցն է. «Որքա՜ն ճիգ գործադրեց ինքը այդ տարիներին հայ գործիչներին համոզելու՝ հավատ չընծայել երիտասարդ թուրքերին, մանավանդ օսմանյան սահմանադրությունից հետո։ «Դրանցից ոչ մեկուն չեմ կրնար հավատալ, եթե անիկա երկինքեն իսկ իջած ըլլա», - ասում էր բոլորին։ «Շունին լավը չըլլար, կխածնե օր մը»։ Չլսեցին իրեն։ Ոչ միայն չլսեցին, այլև միտք հղացան իրեն տանել Պոլիս և ընտրել Օսմանյան Պառլամենտի անգամ։
- Դուք հաշտվեցեք անոնց հետ, - կրկնում էր շարունկ, - բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու։ Ես ձեզ մի գուշակություն պիտի անեմ և կուզեմ, որ լսեք. եթե այս հեղափոխական կոչված երիտասարդ թուրքերը ձեզ չկախեցին մի օր, ես մարդ չեմ։ Օր պիտի գա, որ նրանք ալ պիտի դառնան սուլթան Համիդի պես մի գազան և բոլորիդ պիտ հոշոտեն։ Եվ հոշոտեցին»: Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը».....