Ադրբեջանի կողմից արհեստականորեն փորձ է կատարվում արցախյան անմիջական հակամարտությանը կամ մարտական գործողություններին, հակառակ կողմի մարտական դիրքերի ուղղությամբ զինատեսակների փորձարկումներին այլ երկրների մասնակցությունը փաստագրել. Այս գործելաոճով ադրբեջանական կողմը ձգտում է արցախյան հակամարտության ռազմաքաղաքական բաղադրիչը հնարավորինս միջազգայնացնել' այն կապակցելով մասնավորապես մերձավորարևելյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներով. Հայտնի է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում այլ երկրների ներգրավման հարցը մտահոգում է նախևառաջ իրանական կողմին' առաջին հերթին ի նկատի ունենալով Թուրքիային, ինչպես և Իսրայելին. Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական արտադրության ԱԹՍ-երի' իսրայելցի օպերատորների մասնակցությամբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ փորձարկմանը մասնակցելու' ադրբեջանական կողմի պահանջը հաստատում է Ալիևի կողմից վերը նշված մարտավարությունը. Սա լավ հնարավորություն է Ալիևի համար Իսրայել-Իրան հակամարտությունը փորձարկել կամ տեղափոխել նաև արցախյան հակամարտության դաշտ, ինչը բացի ադրբեջանական կողմից, շահավետ չէ կողմերից ոչ մեկին.

 

Կարեն Վերանյան