ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ակնարկեց,որ Մոսկվան կարող է էլ ավելի ծանր պատժամիջոցներ կիրառել Վաշինգտոնի դեմ,սակայն դեռ չի անում դա...
Ժամեր անց ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին,ում շատերը համարում են Պուտինի ոչ պաշտոնական մամլո խոսնակը,ում շուրթերով Կրեմլն ասում է այն ինչ պաշտոնապես բարձրաձայնելը շատ դեպքերում կոռեկտ չէ կամ էլ նախազգուշացնում է,հայտարարել է,որ նա գոհ է Պուտինի ԱՄՆ-ի դեմ կիրառած պատժամիջոցներից,միևնույն ժամանակ նշելով,որ ՌԴ-ն պատժամիջոցների ավելի ծանր արսենալ ունի և դրանք դեռ չեն սպառվել...


Ժիրինովսկին նշել է,որ ամերիկյան "Բոինգ" կորպորացիայի կողմից օգտագործվող տիտանը 100%-ով ռուսական է և ռուսները կարող են դադարեցնել դրա մատակարարումը ամերիկյան տնտեսական հսկային...Ըստ Ժիրինովսկու,այլ մատակարարողներ չկան...Ռուսաստանը ԱՄՆ-ին է մատակարարում նաև բնության մեջ շատ հազվադեպ հանդիպող մետաղներ ևս...Ժիրինովսկին սպառնացել է ամերիկյան տիեզերագնացներին արգելել օգտվել ռուսական արբանյակներից,ինչպես նաև դուրս գալ որոշ զինատեսակների և հրթիռների կրճատման համատեղ պայմանագրերից,որոնք շատ ծանր են ընդունվում Վաշինգտոնում...


Կարելի է ասել,որ այն ինչ չբարձրաձայնեց Պուտինը Սոլովյովի հետ հարցազրույցում նրա փոխարեն դա արեց Ժիրինովսկին... Ժիրինովսկու շուրթերով Մոսկվան նախազգուշացնում է Թրամփին,թե ինչ քայլերի է պատրաստ Կրեմլը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում... 
"Սառը պատերազմ"-ի ժամանակները հետ են գալիս...


Գագիկ Համբարյան