Ուրեմն 90-ականներին ռուսական գիտությունը մի խորը ու մութ փոսի մեջ էր։ Փող չկար, պահանջարկ չկար։ Էդ ժամանակ ռուսական գիտությունը կործանումից փրկել է Գիտության միջազգային ֆոնդը (որը հիմա վերանվանվել ա՝ Սորոսի ֆոնդ)։ Ամբողջ Ռուսաստանով մեկ ֆինանսավորվել են հազարավոր գրքեր, ամսագրեր ու հրատարակչություններ։ Որպես շնորհակալություն՝ էդ գրքերի ու ամսագրերի վրա նշվել է ֆոնդի անունը։ Հիմա էս ռուսները՝ առանց դես-դեն ընկնելու, առանց շուխուռի գրադարաններից վերացնում են Սորոսի ֆոնդից ֆինանսավորված գրքերը։ Ու ուշադրություն վերացնողն էլ մշակույթի նախարար Մեդինսկին է, ով հենց հիմա կոնկրետ մեղադրվում է դոկտորականը փողով առնելու մեջ ու ստիպված է վերապաշտպանել այն երկրորդ անգամ։ 
Այ հենց էս է ձեր եվրազեսյան ապագան։ Բարով վայելեք։ 
Հ․Գ․ Ու որ տեսնում եք մեկը գրում է՝ «SOROSY HRESH U CHARIQ E» կորցրած չափալախը տվեք ձեռը՝ թող ռադը քաշի։ Եթե ժամանակին էս երկիր էլ Սորոսի ֆոնդ մտներ՝ կարող է հիմա մենք էլ մի քանի խելքը գլխին հրատարակչություն ունենայինք, ոչ թե ընտրության բուկլետ տպելով գոյություն քարշ տվող ու ուզած-չուզած քաղաքական դիկտատի տակ ընկածներ։