Տարօրինակ, զարմանալի ու անհասկանալի բան է…Մարդը կարող է կենդանիներին ամեն ինչ ներել, սիրել, փայփայել, պահել, սակայն չներել, արհամարհել իր նմանին:


Շներ, կատուներ, զանազան սողուններ, հազար ու մի կենդանու տանում են տուն «մարդավարի» պահում՝ շքեղության և բարեկեցության մեջ, շոյում, համբուրում, գուրգուրում, միլիոնավոր դոլարների հասնող ժառանգություն թողնում, սակայն անտարբեր ու արհամարհանքով անցնում փողոցում նստած, ողորմություն, օգնություն, կարեկցանք հայցող ՄԱՐԴՈՒ մոտով…Նույնիսկ իրենց հարազատների, բարեկամների, մտերիմների…


Ես տանը պահվող և առհասարակ կենդանիների նկատմամբ ոչինչ չունեմ, սակայն ինչքան սովալլուկ, հիվանդ, խնամքի կարիք ունեցող մանուկներ, ծերեր կան…Բայց չէ, պետք է շներին, կատուներին սիրենք…Մինչդեռ կենդանիներին ժառանգություն թողած այդ աստղաբաշխական գումարներով միլիոնավոր մարդիկ, մարդավարի ապրել չեմ ասում՝ ուղղակի սովից չէին մեռնի…
Իրոք որ շատ տարօրինակ «կենդանի» է մարդ արարածը…

 

Ռոբերտ Մելքոնյան