Հրամանատարը…
Մարդու' իմ ամենասիրելի տեսակը։ Էն որ ծառայելով, նվիրվելով, ինքն իրենից կտրելով' բարձրանում ու հասնում է հերոսների բարձունքին։ Չգիտեմ ո՞ր մի արժանիքիս համար է Աստված նման մարդկանց ճանաչելու և ընկերություն անելու շնորհ պարգևել ինձ։ Բայց երջանիկ եմ դրա համար։ Դա էն տեսակն է, որն ամեն օր է հերոսություն անում։ Կարևոր չէ սահմանում, թե քաղաքի կենտրոնում։ Նվիրվում են գաղափարին ու անձնազոհաբար, անշեղորեն ընթանում իրենց ընտրած ճամփով։ Այն ճանապարհով, որը համընդհանուր բարօրություն է բերում։ Անձնական ոչինչ չկա այնտեղ…

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան