Գիտեք, ինձ համար միևնույն է, թե ինչ ՀՀ Աժ-ում մարդու իրավունքների հանձնաժողովը կփակեն, թե չէ, ու մեկ էլ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը կդիմադրի ու այլընտրանքային նախագիծ կներկայացնի, թե չէ։

 


Էդ նույն ընդդիմադիրներն են, որ ճանաչել են մարդու իրավունքների խայտառակ խախտումներով "ընտրությունները", ու մեր երկրի քաղաքացիների նվաստացման /կաշառակեր դարձնելով ու վախեցնելով/, խայտառակ բռնություններով/Զարուհի Փոստանջյանին ու նրա դստերը հիվանդանոց գցելով/ արդյունքում մանդատներ են ստացել։ Հիմա էդ տիպի խախտումները որ տեսան ի՞նչ արեցին, որ հիմա հանձնաժողովում նստեն, ինչ անեն։

 


Ես կարծում եմ բոլոր հանձնաժողովներն է պետք լուծարել ՀՀ ԱԺ-ի, քանի որ 5-րդ գումարման ԱԺ-ն ընդունել է 1078 օրենք, որոնցից 645-ը հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով/, օրենքների մեծ մասը հեղինակել է ՀՀ կառավարությունը, ընդունվել է ընդդիմադիր պատգամավորների հեղինակած ընդամենը 10 օրենք։
Ինչ ասեն, պիտի կատարեք, սա է իրականության տխուր պատկերը․․․

 

Զառա Հովհաննիսյան