Վրդովված հատուկենտ գրառումներ և տեսանյութեր եմ տեսնում ԱՄՆ-ում Էրդողանի այցի կապակցությամբ հայ, քուրդ, թուրք, եզդի խաղաղ ցուցարարներին դաժան ծեծի ենթարկելու մասին:


Տարօրինակ է և նաև հասկանալի, որ Միացյալ Նահանգների «փառապանծ և արդարամիտ» ոստիկանները գրեթե ոչինչ չեն ձեռնարկում…
Հարձակվող թուրքերը բոլորը հագնված են նույնանման, երիտասարդ են, ֆիզիկապես պարապած ու ամրակազմ, և տպավորությունս այն է, որ նախապես պլանավորած ու կազմակերպված էր այդ «ռազմական օպերացիան»…

 

Սակայն զարմանալի է, որ օվկիանոսները հատող և երևանյան փողոցների երթերին մասնակցող սրտացավները, ամերիկաներում զանազան ծրագրերով կրթված քաղաքական գործիչներն ու ակտիվիստները, Հայաստանի և Արցախի մասին «գերմտահոգները», ծռմռվածները չեն լցվում փողոցներն ու ձայնները կտրել են:


Թե՞ նրանց ատելության օբյեկտը միայն Ռուսաստանն է, ՌԴ դեսպանատունը և ռուսները…

 

Ռոբերտ Մելքոնյան