ԵԼՔ դաշինքի ավագանու անդամ Նիկոլայ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանի ավագանու ընտրություններին ԵԼՔ կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 21%-ը' 70 731 քվե:
Գրեթե նույն քանակի ձայն էր ստացել Ելք դաշինքը Երևանում ԱԺ ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է ԵԼՔ դաշինքն ունի կայուն ընտրազանգված: ԵԼՔ դաշինքը ձեռնարկեց քայլեր՝ կանխարգելու ընտրակաշառքի բաժանումը, որի վերաբերյալ ձեռք են բերվել ապացույցներ:
ԵԼՔ դաշինքին հաջողվեց բոլոր ընտրատեղամասերում ունենալ վստահված անձ և ընտրության հաշվարկները կատարել on-line ռեժիմով: ԵԼՔ դաշինքը պետք է շարունակի իր աշխատանքներն արդեն ՀՀ ԱԺ-ում, Երևանի քաղաքապետարանում և ավելացնի իր ընտրազանգվածը, ինչի հնարավորությունն այսօր առկա է: Բարի լույս հայեր ...»: