Տավուշում՝ Ներքին Կարմիարաղբյուրը, Ոսկեպարը, Դովեղը, Բերքաբերը, Այգեպարը, Վազաշենը, Չինարին, Կիրանցը, Բարեկամավանը և Արցախում՝ Թալիշն ու Մատաղիսն ունեն մեկ նմանություն` բոլոր այս բնակավայրրում տները լուսավորվում են նոր LED լամպերով, և բնակիչների հոգսերը իրենց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարների մասով կրճատվել են:
Շնորհակալություն «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությանը այս աշխատանքի համար: Երեխեք ջան, շնորհակալություն ձեզ ձեր ջանքերի ու նվիվիրվածության համար: Հուսամ, որ հանրության լայն շերտեր կարձագանքեն կոչերին ու նույնպես կնպաստեն Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերի այսպիսի ցանկի ավելացմանը:
Դուխով