Մնացական Բիչախչյանը գրում է. ԻՐԱԶԵԿՈՒՄ

ԻՆՉ ԺԱՄԿԵՏՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄԸ (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ կլոր կնիք)

ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանի համաձայն, եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը կատարվում է անձնագրի տիրոջ' հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես:
Նշված գործողությունը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ:
Պրակտիկան ցույց է տվել, որ աշխատաքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով նաև, նշված գործողությունը հնարավոր է իրականացնել 30-40 րոպեյվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը որպես պարտապան ԴԱՀԿ ծառայության կողմից գտնվում է հետախուզման մեջ (նշված դեպքում իրականացվում է լրացուցիչ աշխատանք՝ վերադասության կարգով զեկուցելու արդյունքում բազայում ժամանակավոր վերացվում է տեխնիկական արգելքը, որպեսզի հնարավոր լինի շարունակել գործողությունը):