Դիաբետ առաջանում է, երբ ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտադրել կամ օրգանիզմն ի վիճակի չի լինում ինչպես հարկն է՝ օգտագործել առկա ինսուլինը:

 

 

Շաքարային դիաբետի ընդհանուր նշաններն են՝

  • Հաճախամիզություն, հատկապես գիշերը
  • ուժեղ ծարավի զգացում
  • Քաշի անբացատրելի կորուստ
  • Քոր սեռական օրգանի շուրջը
  • Վերքերի դանդաղ ապաքինում
  • Աղոտ տեսողություն
  • Հոգնածության զգացում

Այս հիվանդությունը կարող է առաջացնել՝ վատ տեսողություն, թուլություն, կուրություն, նյարդի վնասում, երիկամային անբավարարություն, սրտի հիվանդություն, էրեկտիլ դիսֆունկցիա:

 

Կան շատ բնական միջոցներ, որոնք կարող են օգնել կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ: Ահա դրանցից մեկը․

 

 


Պատրաստումը՝


Մանգոյի 10-15 նուրբ տերև եփեք 1 բաժակ ջրով և թողեք գիշերը: Առավոտյան քամեք, ջուրը խմեք քաղցած վիճակում: Լավագույն արդյունքի համար միջոցն օգտագործեք 2 կամ 3 ամիս:

 

Կարող եք նաև տերևները չորացնել մութ տեղում և մանրացնել: Մանգոյի տերևների այդ փոշու կես թ. գ. օգտագործեք օրական 2 անգամ:

 

Այս տերևներն օգտակար են ընդհանուր օրգանիզմի համար, քանի որ հարուստ են վիտամիններով, ֆերմենտներով, հակաօքսիդանտներով և շատ այլ օգտակար նյութերով: Կարող են բուժել տենդը, փորլուծությունը, անքնությունը, երակների վարիկոզ լայնացումը, ասթման, բրոնխիտը, մրսածությունը: Նաև կարող են իջեցնել արյան ճնշումը և ամրացնել արյունատար անոթները: