Բաղադրիչներ 1. Կարագ (սենյակային ջերմաստիճանի) – 120 գ 2. Շաքարավազ – 60 գ 3. Ալյուր – 240 մլ 4. Կակաո – 1 ճ/գ 5. Փխրեցուցիչ 6. Խտացրած կաթ – 1 բանկա 7. Շոկոլադ – 150 գ 8. Կարագ (պատելու համար) – 30 գ 20×20 սմ քառակուսի կաղապարը պատել թխելու համար նախատեսված թղթով: Պատրաստման եղանակը

 

1. Կարագը (120 գ) հարել շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրը և կակաոն, խառնել: Տեղադրել հիմքը պատրաստված տապակի մեջ, պատառաքաղով ծակծկել և դնել սառցախցիկում 10-15 րոպե:

 

2. Քանի հիմքը սառչում է, տաքացնել ջեռոցը՝ մինչև 180 աստիճան:

 

3. Խմորով կաղապարը դնել ջեռոցը և թխել 20 րոպե մինչև պնդանալը և մի փոքր շագանակագույն դառնալը:

 

4. Թողնել, որ լրիվ սառչի:

 

5. Խտացրած կաթը հավասար շերտով քսել հիմքին: Դնել սառնարանը 1 ժամ:

 

6. Շոկոլադե տոպինգի համար հալեցնել շոկոլադը, ավելացնել փափուկ կարագը (30 գ), լավ խառնել, լցնել խտացրած կաթի վրա, ուղղել և նորից դնել սառնարանը: Երբ շոկոլադը սառչի, կտրատել փոքր չափաբաժինների: