Արման Երեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Հարգելի մեծարգո առաջին նախագահ
Ձեզ շնորհակալություն եմ հայտնել անկեղծ Ձեր երկու հարցազրույցների համար հրապարակավ՝ մի շարք մտաքոգությունների և բացահայտումների համար: Եկել է ժամանակը, որ անկեղծ լինեք ինքներդ Ձեզ հետ և վերջ դնեք նման հրապարակման տրամաբանությանը: Նկատի ունեմ 10.04.2017թ. :

 

Կասկածից վեր է, որ դուք իմաստուն քաղաքական գործիչ եք ՝ առաքելություն կատարող: Տասնյամյակներով քաղաքագիտական վերլուծություն անելու ունակությամբ, որը հատուկ է մտքի ճարտարապետներին: Շատ պարզ և հստակ ներկայացնում եմ, թե ինչու պետք է վերջ դնեք 10.04.2017թ. հրապարակման մեջ առկա տրամաբանությանը: Ինչ ունենք այսօր ձեր ճարտարապետության արդյունքն է մի շարք հետևանքներով որոնք սկիզբ առան երկու շատ կարևոր իրադարձություններով.
ա. միամտություն կլինի կարծել, որ դուք չեք պատկերացրել 1996 թ. ընտրությունների արդյունքների մերժումը ինչ հետևանքներ կունենա Հայաստան պետության համար, ժողովրդի գիտակցության վրա, որը նոր պետություն էր կերտում բարձր արժեքների հաստատման ակնկալիքով, արդարության, ազատության, ազնվության, հավասարության, եղբայրության, որից ցավոք սրտի, զրկված է մինչ օրս: Միամտություն կլինի նաև կարծել, որ ներկայիս հանրային խորհրդի նախագահ և այդ ժամանակվա <> Վազգեն Մանուկյանը չէր պատկերացնում հետևանքները, որը ռակի պես պատել է հայ ժողովրդին մինչ օրս.
բ. միամտություն կլինի կարծել, որ դուք չեք պատկերացրել, որ ազգային դրամին անցնելը այն պայմաններով, որ տեղի ունեցավ ինչ հետևանքներ կարող էր ունենալ ժողովրդի կենսամակարդակի վրա: Հատկապես միջին խավի, որը ձևավորված էր այդ ժամանակ անկախ պատերազմական վիճակից, որի արդյունքում սննկացավ ուղղակի արտագաղթեց և մի շարք այլ հետևանքներ, որոնք մինչ օրս գործում են և քայքայում են հայ ժողովրդին:

 

գ. միամտություն կլինի կարծել, որ դուք չեք պատկերացնում, որ միշտ հնարավոր է նոր ակնկալիքներ բանակցություններում, այն էլ դիվանագիտության առկայության դեպքում: Միշտ կարելի է նոր լուծումներ, նոր սկզբունքներով ակնկալել և չի կարող այդ ակնկալինքրեը համարվել սին պատրանք և մեծագույն հանցագործություն ժողովրդի հանդեպ պարոն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան:

 

Հետգրություն; Ձեր հրապարակումների և հարցազրույցների մասին խոհրելուց այսպիսի տրամաբանությունն է առաջ գալիս, որ այս տարիներում պատմական ձեռք բերումները եղել են անկախ ձեր կամքից՝ հաղթանակը, հողերի ազատագրումը, անկախությունն, անկախության սերունդը և հողերի սեփականության մեծագույն ռեֆորմը:

 

Հարգանքներով Արման Երեմյան»: