Հայաստանյան քաղաքական ընտրությունները մշտապես աչքի են ընկել մի չափազանց յուրատեսակ առանձնահատկությամբ. դրանցում մշտապես հայտնվում է մեկն, ով ինքն իր վրա մի հետաքրքիր գործառույթ է վերցնում՝ դատարկաբանողի, օդ տատանողի, կամ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, բլթցնողի:

 

2017-ի ընտրությունները ևս,ինչպես կարելի է նկատել, զերծ չմնացին այս տխրահռչակ հատկությունից,ու հիմա ասպարեզը հատկացված է Արամ Զ. Սարգսյանին, ում դաշտում հայտնվելը նույնքան անիմաստ է ու ոչինչ չասող, որքան նրա կողմից ծավալած քարոզարշավը:

 

Թե կոնկրետ որն է այս մարդու ասելիքը ժողովրդին, այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ, քանի որ սկզբից մինչև վերջ բացի անիմաստ վայրահաչոցներից, Արամ Զ-ից ուրիշ ոչնչի ականջալուր չեղանք: Մարդը փոխարենն ընդդիմության հիմնական մրցակցին՝ իշխանական թևին քննադատելու, ցույց տալու, մեր իրականությանը հատուկ թերություններն ու դատափետելու դրանք, զբաղված է սխալ թիրախներ ընտրելով ու դրանց դեմ հակաքարոզչություն իրականացնելով.ո՜նց է զռռում,որ կեղծ է, շշինծու է ու արհեսական, մի խամաճիկ է այլոց ձեռքին: Իսկ սույն իրողությունը բնավ էլ տարօրինակ չէ. սրանից ավելին Արամ Զ-ն չարժի…

 

Նորայր Հակոբջանյան