Թուրք-նիդեռլանդական հարաբերությունների սառեցումը խոսում է ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ առկա ներկայիս քաղաքական բացասական ընդհանուր դիրքորոշման մասին. Նիդեռլանդների հետ հարաբերությունների սրման հետևանքով Թուրքիայում ակտիվանում են հակաեվրոպական հասարակական տրամադրությունները, անցկացվում բողոքի երթեր' ուղեկցվելով բռնություններով.


Չի բացառվում, որ Թուրքիայում գտնվող եվրոպացիների նկատմամբ բռնությունների ալիքը դոմինոյի էֆեկտով խորացնի հակաթուրքական տրամադրությունները ոչ միայն Նիդեռլանդներում, այլև տարածում գտնի եվրոպական մյուս երկրներում.
Հայտնի է, որ ԵՄ հասարակական տարբեր շերտերում աստիճանաբար ընդլայնվում են ազգայնական շարժումները' պայմանավորված դեպի ԵՄ ներգաղթյալների կանոնավոր հոսքերի հետ.


Հավանականություն կա, որ թուրք-նիդեռլանդական հակասությունները մասամբ կարող են միավորել ԵՄ հասարակական ազգայնական տրամադրությունները թուրքական վեկտորի ուղղությամբ.


Կարծում եմ, ԵՄ հայկական լոբբիստական խմբերն ու կազմակերպությունները նույնպես այստեղ անելիքներ ունեն. Նամանավանդ, որ հակաթուրքական ալիքը կարող է տարածվել նաև Ադրբեջանի վրա, որը ԵՄ-ում ասոցացվում է Թուրքիայի հետ.


Ի դեպ, հարցի առնչությամբ ուշագրավ է, որ Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում Ալիևին դիմավորել է երկրի գյուղատնտեսության նախարարը.

 

Կարեն Վերանյան