Կարմիր մթերքները (բազուկ, ելակ, լոլիկ) խթանում են նյութափոխանակությունը, բարելավում արյան շրջանառությունը, բարձրացնում աշխատունակությունը: Սակայն դրա ավելցուկը կարող է գերգրգռվածություն ու քնի խնդիրներ առաջացնել: Նարնջագույն մթերքները (արմավ, դեղձ, ծիրան, դդում, նարինջ, մանդարին, գազար) օգնում է նյարդային բջիջների վերականգնմանը, մկանային հյուսվածքի թարմացմանը, խթանում են միզասեռական համակարգիբկարգավորմանը, բարձրացնում տրամադրությունը, նպաստում հոգնածության ու անկումային տրամադրության հաղթահարմանը, հանգստացնում գլխացավը: Դեղինը' (կիտրոն, արքայախնձոր, խնձոր, բանան, եգիպտացորեն, դեղնուց, պանիրներ) խթանում են մարսողությունը, բարելավում ախորժակը, էներգիա հաղորդում ու նպաստում արյան մաքրմանը: Սպիտակը (կաթ, կաթնամթերք, կաթնաշոռ, բրինձ, սխտոր, ծաղկակաղամբ) հանգստացնում են, նյարդայնությունը վերացնում ու օրգանիզմից դուրս բերում թույները: Կանաչը (բրոքոլի, կանաչ ոլոռ) սնուցում է ուղեղը, բարձրացնում ակտիվությունը, թուլացնում լարվածությունը: Կապույտը (մուգ խաղող, հաղարջ, սալոր, կարտոֆիլի մուգ-մանուշակագույն տեսակը) կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում' անտոցիաններ, որոնք արյունատար անոթներն ու տեսողությունն են պաշտպանում: