Մի թեթև առաջարկ՝ լրագրողներին, քաղաքական գործընթացները լուսաբանողներին, քաղաքագետներին, վերլուծաբաններին, տարբեր տրամաչափի գործիչներին. հրաժարվե՛ք ձեր բառապաշարում "իշխող" բառի գործածումից, նաև "իշխող քաղաքական ուժ", "իշխող կուսակցություն", "իշխող կոալիցիա" և այլ նմանատիպ բառակապակցություններից: Այդ հասկացության գործածողը նաև բնականորեն ենթադրում է, որ եթե կա "իշխողը", ապա պետք է լինի և "իշխվողը", որի դերում ինքնաբերաբար հայտնվում է հանրությունը, ժողովուրդը: Ապագա չունի այն հանրությունը, որը իրեն երբևիցե կպատկերացնի և/կամ կգիտակցի "իշխվողի" դերում: Փոխարենը օգտագործեք "կառավարող" բառը. ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ կառավարող ուժի խնդիրն ու նպատակը պիտի լինի ապահովել հենց հանրության և ժողովրդի լիարժեք իշխանությունը երկրում:

 

Արմեն Դարբինյան