Արմավը մարդկությանը հայտնի է վաղուց. հնագիտական տվյալների համաձայն թվագրվում է մ.թ.ա. 7-րդ հազարամյակին: Այն բուժական նպատակով մշտապես կիրառվել է Միջին Արևելքում:


Արմավը հարուստ է պղնձով, երկաթով, կալիումով, մագնեզիումով, մանգանով, B6, A, K, վիտամիններով, ռիբոֆլավինով և այլ սնուցիչներով:
Այս մասին ներկայացնելով արմավի օգտակար հատկություններից մի քանիսը:
1. Բարելավում է մարսողությունը: Լուծվող մանրաթելերի մեծ պարունակության շնորհիվ' արմավը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, հատկապես փորկապության ժամանակ:
2. Բարելավում է իմունային համակարգն ու ամրապնդում է ոսկրերը: Սննդարար մեծ արժեքի շնորհիվ այս միրգը պաշտպանում է օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում' քաղցկեղից:
3. Կարգավորում է երկաթի պարունակությունը սակավարյունության ժամանակ:
4. Պահպանում է սրտի առողջությունը: Արմավը դրական ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա, հատկապես, երբ այն լցնում եք ջրի մեջ և թողնում մի քանի ժամ' ուտելուց առաջ:
5. Թեթևացնում է ալերգիան: Օրգանական ծծմբի պարունակության շնորհիվ արմավը թեթևացնում է սեզոնային ալերգիաները, ինչպես նաև' շնչառական ալերգիաները:

 

Վրեժ Հովսեփյան