Բախումների հաջորդ օրը ադրբեջանական ՊՆախարարությունը սկսեց տեսանյութ տարածել, թե իբր ադրբեջանական բանակը խոցում է հայկական ռազմական օբյեկտներ ու մեքենա: Տարածված տեսանյութը անտանելի վատ որակի է՝ ադրբեջանական որակի, և պարզ երևում է , որ կադրերը ապատեղկատվություն են, տան պայմաններում նույնպես հնարավոր է այդպիսի մի 10 հատ տեսանյութ պատրաստել, որ դիտողը մտածի թե միջուկային ռումբ է պայթել:


Ադրբեջանական կողմը երբեք առանց հետին մտքի նման տեսանյութ չէր տարածի: Այսինքն տեսանյութից հետո պետք է ինչ-որ տարօրինակ հայտարարություններ տարածվեր: Եթե նրանք սկզբից տարածած լինեին մեր կողմից կատարած հարձակումների մասին հորինված նյութեր, ապա պարզ կդառնար, որ հիմա փորձում են բնակչության և զորքի վստահությունը շահեն: Սակայն սառնարանների մեջ երևի այլևս դիակների տեղ չի մնացել ու նման տեսանյութ տարածելուց հետո պատրաստվում էին սառնարանները թեթևացնել:


Ու այդ քայլն էլ իրեն սպասեցնել չտվեց: Իրար հետևից հաղորդվեցին սահմանամերձ շրջանի երիտասարդ բնակիչների մահվան դեպքեր, որոնք ոստիկանության կողմից չմեկնաբանվեցին, հայտարարվեց նախ 5 թուրք զինվորի մահ, հետո ևս մի քանի թուրք զինվորների մահ ավելացավ, դրան գումարվեց մի շարք դժբախտ պատահարներ հենց ադրբեջանական բանակի կազմում ու սրանք էլ դեռ ամենը չէ: Դեռ սպասում ենք:

 

Աշոտ Ասատրյան