Ալիևի կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանային շփման գոտում լարվածության սրացման ներկայիս քայլերն ուղղված են առաջին հերթին Ադրբեջանի ներքին լսարանին։

 

Բլոգեր Լապշինի արտահանձնման ցուցադրական գործընթացի շարունակության տրամաբանությամբ սահմանային լարվածության սանձազերծմամբ Ալիևը ձգտում է ամրապնդել իր «հաջողությունները» և դրանով բարձրացնել երկրի հասարակությունում իր և իր կլանի հեղինակությունը։

 

Սահմանում իրադրության սրացմամբ Բաքվի իշխանությունները հետամուտ են նաև հոգեբանական-տեղեկատվական ճնշումներ բանեցնել Հայաստանի (ԼՂՀ) հասարակական-քաղաքական դաշտի ուղղությամբ՝ այս պահի դրությամբ ունենալով երկու մարտավարական նպատակ. նախ՝ հնարավորինս միջամտել Հայաստանի նախընտրական գործընթացներին, և երկրորդ՝ առաջ է մղվում այն մոտեցումը, որ Ալիևը չի պատրաստվում սահմանափակվել Լապշինի գործով մարտավարական խնդրի լուծմամբ և փորձում է վերջինիս առնչությամբ հայաստանյան հասարակական որոշակի դժգոհությունները է՛լ ավելի խորացնել, ձևավորել մեր իշխանություններից հասարակական «հիասթափության ֆոն»։

 

Կարեն Վերանյան