Թրամփը FofNews-ով հայտարարել է, որ Իրանը տեռորիստական երկիր է: Այսինքն՝ Ամերիկան սկսելու է Իրանի դեմ բացահայտ արշավ' սանկցիաներ, մեկուսացում, ու բացառված չէ, որ նաև լինեն զինված ընդհարումներ: Սակայն պարզ չէ, թե պրոկսիների միջոցով, թե անգամ ուղղակիորեն ներգրավվելով դրանց:
Սա խնդիրների առջև է կանգնեցնելու Ռուսաստանին' վերանայել Իրանի հետ սերտ համագործակցությունը Ուկրաինայի հարցով ԱՄՆ դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Սա նաև նոր իրավիճակ է ստեղծում Սիրիայում և Իրաքում: Չինաստան և Ռուսաստան հարաբերություններում նույնպես դրա պատճառով խնդիրներ կառաջանան...
Բայց վերադառնանք մեր ոչխարներին. ի՞նչ է լինելու Իրան-Հայաստան հարաբերություններում: Բայց դա հարցի մեկ կողմն է, կա նաև հարցի մյուս կողմը. մեծանում է Ադրբեջանի դերակատարությունը: Ադրբեջանը Իրանի դեմ պլացդարմ է և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ետևից կարող է մերձեցում սկսվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում:
Հիշենք Թրամփի նախընտրական խոստումները Իրանի վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակում մեծ դեր է խաղացել Իսրայելը, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակի առիթով ոչ մի երկրում այնքան մեծ ցնցություն չի եղել, որքան այդ երկրում: Փաստորեն՝ Իրանի հարցով Ամերիկան որեգրում է իսրայելական մոտուցումները:
Ստեփան Դանիելյան