Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է."Սկսվել է Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղի վերականգնումը...Մենք կվերադարձնենք մեր քաղաքացիներին օկուպանտներից ազատագրված գյուղերը..." Սակայն մոռանալով,թե վայրկյաններ առաջ ինչեր էր բարբաջում շարունակել է."Գյուղի բնակիչները անհամբեր սպասում են Չոջուխ Մարջանլի վերադառնալուն...Մենք շատ կարճ ժամանակում կվերականգնենք գյուղը...Դա շատ մեծ պատմական նշանակություն ունի...Գյուղը մի քանի ամիս եղել է հայերի վերահսկողության տակ և միայն Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ կազմակերպված "Հորադիզի օպերացիայի" ժամանակ այն ազատագրվել է"...


Զամանալի էակ է ազերիների առաջնորդը...Նրա արտասանած մտքի սկիզբը և վերջը հակասում են իրար...Սա կարող է ունենալ երկու պատճառ...Կամ Իլհամ Հեյդարին շատ լավ գիտի սեփական հասարակության ապուշ լինելը,որ իրեն չի ծանրաբեռնում խելքին մոտ մի սուտ հորինելով և գիտի,որ ինչ էլ ասի ակ և կարա կոյունլուների հետնորդները նրան կհավատան,կամ էլ Հեյդարի որդին իրոք դեբիլ է...Ելույթի սկիզբը Իլհամն այնպես է դասավորում,որ կարելի է եզրակացնել,որ այդ գյուղը հենց իր օրոք է ազատագրվել,այսինքն ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ...Սակայն հետո պարզվում է,որ այդ գյուղն "ազատագրել" է իր հայրիկը՝հանրաճանաչ դասալիք Հեյդարը,ով ամեն ինչ արել է,որ չմասնակցի Հայրենական Մեծ պատերազմին և երբ իր տարեկիցները սեփական Հայրենիքի համար կյանքներն էին զոհում,ապագա "Հորադիզյան օպերացիայի" հեղինակը տաքուկ պատսպավել էր "նախիջևաններում"՝ հնարովի պատճառներով ազատվելով բանակում ծառայելուց...


Ապրիլյան կարճատև պատերազմից հետո Իլհամ Ալիևն ընկավ շատ ծանր դրության մեջ...Հազարից ավելի ադրբեջանցու կյանք զոհելով նա չկարողացավ հայերից գրավել գեթ մեկ գյուղ...Սկզբնական շրջանում սեփական հասարակությունից այդ խայտառակությունը թաքցնելու համար իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ներով տեղեկություններ էր տարածում,որ հայերից գրավել է Թալիշը,Ֆիզուլին,Մարտունին և այլ գյուղեր...Սակայն սուտը շատ արագ բացահայտվում էր և շատ դեպքերում հենց նույն ազերիների կողմից ...Հիմա էլ սուլթան Ալիևի աշխատակազմում որոշել են առաջ տանել "Չոջուխ Մարջանլի" պրոեկտը.հնարել են,որ գյուղ մինչև հիմա ոչ ոք չի այցելել,քանի որ հայերն այն մշտապես ռմբակոծել են..Ու դա այն դեպքում,երբ սոցցանցերում և YouTube-ում բազմաթիվ հոլովակներ կան,թե ինչպես են այդ գյուղի բնակիչները բազմիցս գնացել հարազատ գյուղ և այցելել հարազատների շիրիմներին...
Այստեղից հետևություն...Մինչև հիմա Իլհամին պետք չի եղել այդ գյուղը վերականգնել,քանի որ պատճառ չի ունեցել..Իսկ հիմա ադ պատճառը կա՝թաքցնել սեփական սուտը,որ հայերից ԳՅՈՒՂԵՐ են գրավել՝իրենց ասելով ազատագրել...


Ի դեպ,եթե ուշադիր կարդաք Ալիևի ելույթը,ապա կտեսնեք,որ նա կրկին ակնարկում է "ազատագրված ԳՅՈՒՂԵՐԻ" մասին...Սակայն մինչև հիմա որևէ ազատագրված գյուղ նա չի ներկայացրել սեփական հասարակությանը...Չի էլ ներկայացնի,քանի որ ՈՉ ՄԻ գյուղ ազերիներին չի հաջողվել գրավել հայերից...


Ադրբեաջնական իշխանությունները նաև պատրաստվում են Չոջուխ Մարջանլի հրավիրել Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և ցույց տալ,թե "ինչ են իրենցից ներկայացնում քաղաքակիրթ հայերը"...Համոզված եմ,որ ոչ մի դեսպան չի իմանա,թե 1994 թ-ից ադրբեջանցիների միակ ՄԱՐՇԱԼ,ես կասեի ԳԵՆԵՐԱԼԻՍԻՄՈՒՍ Հեյդար բաբայի կողմից ազատագրված և Բաքվի վերահսկողության տակ գտնվող Չոջուխ Մարջանլին ինչու՞ է անբնակ և թե ինչու՞ է իր հոր "հաջողությունները" Իլհամը սեփականաշնորհում...


Հ.Գ.Չեմ զարմանա,որ շուտով ադրբեջանցիները Չոջուխ Մարջանլին վերականգնելուց հետ վերականգնեն և վերաբնակեցնեն նաև Թալիշը,որտեղ,ըստ նույն ալիևյան ԶԼՄ-ների մի ժամանակ առաջ Արցախի նախագահը խաչքար-հուշարձանի բացմանն էր մասնակցում...Բայց դա կարևոր չէ...Եթե պետք եղավ այդ սուտն էլ կհնարեն և կմատուցեն սեփական հասարակությանը...Իլհամը համոզված է,որ ազերիների մեծ մասը կհավատան իրեն,իսկ ովքեր էլ որ հանդգնեն կասկածի տակ դնեն "գեներալիսիմուս" Ալիևների խոսքը կհայտնվեն բանտերում կամ կբռնեն գաղթի ճանապարհը...

 

Գագիկ Համբարյան