Ալիևի իշխանությունը օր ու գիշեր փորձում է հայերին և Հայաստանը, որպես ահաբեկիչ բերկայացնի աշխարհի աչքին: Եղած և չեղած պատմությունները փաթաթում են մեր վզին, այդ կերպ փորձում են խղճահարություն առաջացնել իրենց նկատմամբ:

 


Ես իհարկե գերադասում եմ լինել ագրեսոր, քան մատաղի գառ, որ ով երբ հասցնի վիզը կտրի, բայց մեր պատմության էջերը չեն ավարտվում միայն 1915 թվականով, երբ կատարվեց հայոց ցեղասպանությունը ու ինչի համար պայքարում ենք, որպեսզի աշխարհը ճանաչի այն:

 


1915 թվականին Թուրքիայում հայերին կոտորում էին նրա համար, որ հայ էին ու քրիստոնյա: 1990 թվականին Բաքվում կոտորում էին հայերին նույն պատճառով՝ նրանք հայ էին:

 


Երկու դեպքում էլ ջարդերը կազմակերպողները չեն պատժվել, երկու դեպքում էլ ջարդերից տուժածները և իրենց ժառանգները չեն փոխհատուցվել իրենց ապրումների համար: Երկու դեպքում էլ ականատեսներին և ջարդերից փրկվածներին ամբողջ կյանքում հետապնդում է այդ սարսափելի տեսարանը:

 

Աշոտ Ասատրյան