Երկրում նախատոնական և նախընտրական եռուզեռը կարծես թե միախառնվել է : Սակայն հայաստանյան քաղաքական դաշտում տոնական տրամադրություններ բնավ չեն նկատվում: Բոլորը մեկ մարդու պես սպասում են Գագիկ Ծառուկյանի ' քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը:: Օրեր առաջ Գյումրիում Գագիկ Ծառուկյանին ցուցաբերված ընդունելությունը մեղմ ասած մտահոգել է թե իշխանական և թե ընդիմադիր ճամբարին: Իշխանությունը իհարկե ակնարկեց այդ քայլի միջոցով դիվիդենտներ շահելու նպատակի մասին: Թե ինչպիսի դիվիդենտներ կարող է շահել Գագիկ Ծառուկյանը ապրիլյան պատերազմում զոհված և սոցիալապես ծանր պայմաններում ապրող հերոսի ընտանիքին օժանդակելով, դոմիկներում անմարդկային պայմաններում բնակվող գյումրեցիների խնդիրները լսելով և հնարավորինս օժանդակելով՝ գիտեն միայն այդ գաղափարի հեղինակները: Ի տարբերություն վարչապետի, ով Ծառուկյանից օրեր առաջ էր ժամանել Գյումրի, լսել բողոքները, ժպտացել և հեռացել՝ Ծաոուկյանի այցը գործնականում լուծեց բազմաթիվ գյումրեցիների օրվա խնդիրները: Իշխանություններին ավելի հեշտ է խոսել դիվիդենտներ շահելու մասին, քան ընդունել այն փաստը, որ Գյումրու հրապարակում Ծառուկյանին գրկաբաց ընդունած բազմությունը եկել էր այնտեղ ամբողջությամբ հույսները կտրելով մի իշխանությունից՝ որը խոսքի 28 տարի շարունակ գործ չի դառնում, որը դեկտեմբերի 7-ը վերածել է ՛՛ամոթի օրվա՛՛:

 

Ընդիմադիր դաշտը նույնպես Ծառուկյանի վերադարձից լավ հոտ չի առնում: Քանի որ վերջինիս՝ քաղաքականությունից հեռանալուց հետո, որևէ դրական քայլով աչքի չի ընկել և հայկական ընդիմության լավագույն ավանդույթները շարունակելով արագացրել է իր բարոյալքման գործընթացը: Իհարկե ընդիմադիր դաշտը փորձում է վերակառուցվել և դա հասկանալի է: Ծառուկյանի հնարավոր վերադարձը շատերի խաղաքարտերն է խառնելու: Արդեն իսկ ձևավորվել է առաջին ընդիմադիր դաշինքը, որը ինքնին սյուռեալիզմի ժանրից է, քանի որ դաշինք կազմած քաղաքական ուժերը երբևէ աչքի չեն ընկել երկրում առկա

խնդիրների լուծման ընդհանուր տեսլականով կամ գաղափարների ընդհանրությամբ:

 

Քաղաքական դաշտը սպասում է Ծառուկյանի հայտարարությանը , որը փոքր ինչ ուշանում է: Դա հատկապես անհանսգտացնում է իշխանական ճամաբարին, որը կորցնելու ավելի շատ բան ունի: Սակայն այդ ուշացումը կարելի է հասկանալ, թերևս Գագիկ Ծառուկյանը փոքր ինչ զբաղված է, չէ որ վերջինս նաև իրենց պարտականություններն է կատարում: Մինչ իշխանությունը ընդիմության հետ հետ մեկտեղ նորանոր ինտրիգներ է հյուսում , շարունակում է ապացուցել իր ծայրահեղ անկոմպետենտությունը՝ Ծառուկյանը իր գործն է անում:

 

Ստելլա Խաչատրյան