Ադրբեջանական լրատվական դաշտի աստղ Վահան Մարտիրոսյանը արդեն քանի օր է, սեփական կաշին նավթից փրկելու համար, խաղեր է տալիս ու փորձում է ամիսը գոնե մեկ հայկական ազգանունով մարդ տանի Ադրբեջան: Երկու հաջող փորձից հետո երրորդի վրա սխալ հաշվարկ էր կատարել: Նորայր Մինասյանի Բաքու մեկնելու մասին լուրը մեկ օրվա ընթացքում հերքեց հենց ինքը ՝ Նորայրը , և մի քանի օրից եկավ Հայաստան: Թե ինչպես էր նրա անձնագրի նկարը հայտնվել Վահանի մոտ Նորայրը պատասխանեց, որ ցանկացել է պատժել Վահանին , այդ պատճառով պարտքով գումար է վերցրել ու չի տվել: Հավատում եմ , որ Նորայրը չի ցանկացել մեկնի Ադրբեջան, բայց շարքային քցոցին իմ համար ոչ մի կապ չունի հայրենասիրական պատժի հետ: Իմ համար Նորայրը ուղղակի պահը հարմարեցրել է , որ մի քանի կոպեկ փող «բռնի» և վերջ, դա ես չեմ կարող շատ հայրենասեր քայլ ընկալեմ:


Վերջին դեպքն էլ երեկ եղավ ու հիմա անհասկանալի է դա անհաջող փորձ էր , թե ոչ: Երեկ Արմենը հերքել էր, որ ցանկանում է Ադրբեջան գնա, բայց չէր հերքել, որ հարցազրույց է տվել Ֆաթուլաևին: Այսօր արդեն տվյալ կայքի խմբագրությունը լուսանկար է տեղադրել, որին եթե ուշադիր նայենք , ապա կտեսնենք, որ Արմենը շատ ջերմ զրուցում է այդ կայքի գլխավոր խմբագրի հետ: Հետո նաև տեղադրվում է Արմենի նամակը ուղղված Իլհամ Ալիևին, որտեղ նա խնդրում է, որպեսզի Ալիևը փրկի իրեն: Երևի Արմենը Գերմանիայում մնալու խնդիր ունի ու ինչ-որ կերպ փորձում է Հայաստանից հալածված և փախածի անուն հանի, որպեսզի եվրոպական որևէ երկիր նրան ջերմ ընդունի: Այս անգամ ևս ադրբեջանական կայքի խմբագրությունը տեղադրել է Արմենի անձնագրի նկարը, չեմ կարծում , որ անմեղ հարցազրույց տալու համար Ֆաթուլաևին հարկավոր է եղել Արմենի անձը հաստատող փաստաթուղթ և Արմենն էլ այնքան է ցանկացել այդ հարցազրույցը տա, որ առանց վատ բաներ մտածելու նկարել է անձնագիրը և ուղարկել Ադրբեջան:


Ու պետք չի նրանց պաշտպանելու համար հայրենասիրական հողի վրա ասել, թե մի հավատացեք ադրբեջանական լրատվականին, այս պարագայում լրատվականը ոչ մի կապ չունի, կապ ունեն փաստերը՝ երկուսի անձնագրի լուսանկարը, մյուսի դեպքում նաև հարցազրույցից լուսանկարներ: Հա, մեկել ՝ հայրենասերները ադրբեջանցիների մոտ սրտները չեն բացում, ինչքան էլ «թունդ» ընդիմադիր լինեն:

 

Աշոտ Ասատրյան