Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Ազադ Աղաևը աշխատանքից ազատվել է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հրամանագրով: Հասանովի մեկ այլ հրամանով գնդապետ Վասիֆ Մամեդովը նշանակվել է այդ պաշտոնին:
Հայտարարության մեջ չի նշվում, թե ՌՈ կոնկրետ, որ վարչության պետին է աշխատանքից ազատել Հասանովը, բայց փոփոխությունը կապված է ադրբեջանական բանակում տեղի ունեցող սպանությունների և դրանց չբացահայտման հանգամանքների հետ:
Աշոտ Ասատրյան