ՀՀԿ իշխանության կողմից անցած տարիների ընթացքում վարած ոչ-արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը, ժողովուրդը հայտնվել է անդունդի եզրին, իսկ իշխող վերնախավն էլ նկատելիորեն բարոյազրկվել ու հղփացել է: Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ նախաձեռնությունները և, հատկապես, մինչև ընթացիկ դեկտեմբերի վերջը ՀՀ կառավարությանն առընթեր Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրելու որոշումը դրական եմ համարում:

 

Այդուհանդերձ, եթե շատ կարճ ժամանակահատվածում պարոն Կարապետյանը չկարողանա կոնկրետ գործողությունների միջոցով խելամիտ և արդյունավետ փոփոխությունների շարունակականությունն ու դրանց հանդեպ առնվազն մասնագետների վստահությունն ապահովել, ապա ապրիլին կայանալիք ընտրությունների օրը կարող է նաև համազգային ապստամբության մեկնարկը դառնալ:

 

Արման Մելիքյան