Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման Թուրքիայի ջանքերին։
«Մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի ահաբեկչության սպառնալիքը վերացնի թուրք-սիրիական սահմանի շրջանում։ Ոմանց դուր չի գալիս, երբ ես խոսում եմ Լոզանի համաձայնագրի մասին։ Դժբախտաբար Լոզանի համաձայնագրից հետո Թուրքիայի տարածքը 3 միլիոն կիլոմետր քառակուսուց նվազել է մինչև 780.000 քառակուսի կիլոմետրի»,–նշել է Էրդողանը։

 

Թուրքիան Սիրիայի հյուսիսը «մաքրելով» քրդերից փորձում է թույլ չտալ Մեծ Քրդստանի ստեղծում կամ քրդական առանցքի ձևավորում, որն իր մեջ կներառեր սիրիական, իրաքյան, թուրքական և հնարավորության դեպքում նաև իրանական Քրդստանները։ Բացի այդ, Թուրքիան արդեն իսկ ապահովել է իր ռազմական ներկայությունը Իրաքի հյուսիսում'ստեղծելով ռազմակայան ու ակտիվ համագործակցելով Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ։

 

Անկարան ցանկանում է իր հարավային ողջ սահմանի'Սիրիա, Իրաք, երկայնքով ստեղծել բուֆերային գոտի, որը թույլ չի տա քրդերին միավորվել մեկ միասնական պետության շրջանակներում, ինչպես նաև փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին ազդեցությունը'Արաբական թերակղզուց, Լևանտից, Իրաքից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա։
Հարավային Կովկասում Անկարան հենվում է փոքր եղբայր Ադրբեջանի վրա'ստեղծելով միասնական էներգետիկ–տրանսպորտային, ռազմա–քաղաքական միավորում, որին «կցվել» է կապող օղակի կարգավիճակով նաև Վրաստանը։ Այդ երկրում մեծանում է թուրք–ադրբեջանական տանդեմի ազդեցությունը'մահմեդական Աջարիայից, Ջավախքում'թուրքական տարրի ներդրմամբ, ինչպես նաև Բաքվի ֆինանսավորմամն ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիում'Ջավախքն ու Քվեմո–Քարթլին սահմանակցում են ՀՀ–ին։

 

Ինչ վերաբերվում է Մերձավոր Արևելքին, ապա Անկարան ու մասնավորապես Էրդողանն ու թիմակիցները պանիսլամիզմի, նեոօսմանականության ուղենիշի ներքո դաշինքներ են ստեղծում Ծոցի արաբական միապետությունների հետ'Սաուդյան Արաբիա, Քաթար'այդ երկրում առկա է արդեն թուրքական ռազմաբազա, ինչպես նաև Իսրայելի հետ սկսել է վերականգնել հարաբերությունները'Իրանի, շիական ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու ու նախկին Օսմանյան կայսրության շրջանակներում տնտեսական, ռազմա–քաղաքական, կրոնական'սուննիական ուղղություն, օգնությամբ soft power–ի շրջանակներում մեծացնելով Անկարայի ազդեցությունը։

 

Այն երկրներում, որտեղ առկա են թյուրքական տարրը'թուրքմենները Սիրիայում ու Իրաքում, նրանց պաշտպանելու պատրվակով Անկարան միջամտելու է հարևան երկրների գործերին ու փորձելու է ապահովել այդ տարրի անվտանգությունը։
Անկարան գործելու է այն ուղենիշների ներքո, որոնցով ժամանակին առաջնորդվել են թե Աբդուլ–Համիդը'պանիսլամիզմ, թե երիտթուրքերը'պանթուրքիզմ, պանթուրանիզմ։ Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների մասով օգտագործվելու է պանթյուրքիզմի ուղենիշը'լեզվի, մշակույթի, կրոնի, ծագման դրոշի ներքո, իսկ Մերձավոր Արևելքի սուննի երկրների հետ հարաբերություններ կառուցելիս'պանիսլամիզմը, նեոօսմանականությունը, ինչպես նաև Իրանի աճող ազդեցության նկատմամբ Ծոցի միապետությունների «վախի» գործոնը օգտագործելով։

 

Չմոռանանք, որ Ծոցի երկրներում, ինչպես նաև Թուրքիայում տեղակայված են ԱՄՆ–ի ռազմաբազաներ, Իսրայելը'Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցն է ու Վաշինգտոնին մինչ այժմ բավարարում էր Անկարայի վերոնշյալ քաղաքականությունը, սակայն այն սահմաններում ու չափով, որոնք բխում էին ու չէին հակասում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը։
Սակայն Իրանի հետ միջուկային գործարքից հետո, ինչից շատ դժգոհ էին Սաուդյան Արաբիան, Ծոցի այլ միապետություններն ու Իսրայելը, Թուրքիան կարող է շարունակել սերտացնել իր կապերը այդ երկրների հետ առանց ԱՄՆ–ի վրա հետհայացք գցելու'չմոռանանք, որ ԱՄՆ–ում նոր վարչակազմ է եկել, որից սպասելիքները շատ աղոտ են ու անկանխատեսելի Էռ–Ռիյադի, Թել–Ավիվի ու Անկարայի համար։

 

Արտեմ Բալասանով