Հայի նման զինվոր սիրող ու հարգող աշխարհի երեսին ուրիշ ոչ մի ազգ չկա: Ու թող ոչ մեկ այդ սերը ու հարգանքը չփորձի գումարի վերածի ու մարդկանց հայրենասիրությունը փողով չափի: Հազար ու մի պոռտաբույծներ կարող են փողի հաշվին կայանան ու փորձեն իրենց հայրենասիրությունը ցույց տան, բայց փողի մակարդակից ոչ բարձր:

 

Պետք չի մարդկանց իրար դեմ լարել ու զինվորին շատ կամ քիչ սիրող փնտրել: Հեռավոր սահմանամերձ գյուղերից մեկում բնակվող ծեր պապիկը, ով ամեն հերթափոխի ժամանակ տղերքին մի տուփ սիգարետ է տալիս, ավելի շատ է սիրում ու հարգում զինվորին, քան մայրաքաղաքի սաունաներից մեկում փորը քցած պաշտոնյան, ով ամսվա վերջին օրը 1000 դրամ է փոխանցում ՊՆ ֆոնդին:

 

Մենք ամբողջ ազգով ենք զինվոր, ապրիլը ձեզ օրինակ:

 

Աշոտ Ասատրյան