Ցանկանո՞ւմ եք մշտապես սպասված հյուր լինել ձեր բարեկամների եւ մտերիմների համար։ Հետեւեք էթիկայի այս պարզ, բայց շատ կարեւոր տասը կանոններին, որպեսզի հաջորդ անգամ ձեզ կրկին սիրով հրավիրեն։

Կանոնները հիմնված են տարբեր հարցումների վրա, համաձայն որոնց հարցվածների 89 տոկոսի համար վիրավորական է ճաշի ժամանակ անընդհատ հեռախոսով խոսելն ու խաղալը։ 64 տոկոսը դեմ է, որ հյուրերն առանց թույլտվության կոշիկներով կանգնեն գորգի վրա, իսկ 52 տոկոսին զայրացնում է, երբ հյուրը բացում է իրենց սառնարանը։

 

Այսպիսով, էթիկայի 10 կանոն, որոնք չի կարելի խախտել հյուր գնալիս՝

 

1. Ճաշին/լանչին մշտապես զբաղված լինել հեռախոսով

2. Wi-Fi-ի կոդը հարցնել

3. Կոշիկներով քայլել գորգի վրա

4. Մտնել ննջասենյակներ՝ առանց տան տիրոջ թույլտվության

5. Բացել սառնարանն՝ առանց թույլտվության

6. Ճաշին գալ առանց նվերի

7. Հյուրասիրվել առանց հարցնելու

8. Ոտքը դնել կահույքի վրա

9. Հրաժարվել առաջարկված սննդից, աղանդերից

10. Առանց տան տիրոջը նախազգուշացնելու կենդանի (շուն, կատու) տանել հյուր