Երկրում տիրող սոցիալտնտեսական ոչ բարվոք վիճակը, քաղաքական դաշտում բարձիթողի իրավիճակը պետք է պատճառ հանդիսանար, որպեսզի հանրությունը իր տրամադրվածությունն արտահայտեր, ինչին անմիջապես պետք է զուգորդեր դաշտում արժանի մեկին «տեսնելու» պրոցեսը: Հանրության տրամադրվածությունը՝ երկրում տիրող արատավոր երևույթները արտացոլող, հուլիսյան հայտնի դեպքերն էին, որի ժամանակ ժողովուրդը իր խռովքը արտահայտեց:


Ոչինչ չփոխվեց սակայն դրանով և ժողովուրդն ուներ կարիքը մեկի, ով հենք կհանդիսանար և իրենց խնդիրներին ու մտահոգություններին համապատասխան լուծումներ կտար:


Որքան էլ քաղաքական ուժերը փորձեցին ակտիվանալ և ինչ-որ փոփոխություն մտցնել ներքաղքական կյանքում, այդպես էլ չստացվեց: Չստացվեց լրացնել Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո առաջացած «բացը», ով տարիներ շարունակ իր գործերով և գործունեությամբ էր վաստակել այդչափ պատվավոր ժողովրդի կողմից կնիքված ազգի նվիրյալ զավակ կոչումը: Խոսքը միանշանակ Գագիկ Ծառուկյանի մասին է, ով թե քաղաքականության մեջ գտնվելու տարիներին, թե քաղաքականությունից հեռանալուց հետո չդադարեց իր գործունեությունը ծավալել իշահ ժողովրդի, իշահ երկրի բարեկեցիկության: Եվ այսօր ունենք պատկեր, որը հստակ ընդգծում է տարիներ շարունակ ուրվագծված մի շատ պարզ, բայց միևնույն ժամանակ ոչ բոլորին հասանելի ճանապարհային քարտեզ, ինչը ենթադրում է հարգանք, պատիվ, սեր և հավատ, կապված Գագիկ Ծառուկյան անվան հետ և բոլորովին պատահական չէր, որ այս, իր բնույթով խայտաբղետ քաղաքական իրադարձությունների ֆոնին, էլ ավելի ակտիվացան Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտում տեսնելու հասարակական ցանկությունները, քանզի ժողովուրդը վստահ է, որ միայն Գագիկ Ծառուկյանն է իզորու կայունացնել այն ապակայունացված իրավիճակը, որը բնավ չի բխում ոչ ժողովրդի և ոչ էլ պետության շահերից:

 

Սարգիս Հարությունյան