«Հայաստանի դուստրեր» բարեգործական նամականիշերը... Ներկայացնենք 1923 թվականին Ամերիկայում բարեգործական դրամահավաքների նպատակով թողարկված «Հայաստանի դուստրեր» նամականիշերը:

 

«Օգնություն հայ փախստականներին» («Help Armenian refugees») մակագրությամբ նմանատիպի նամականիշեր թողարկվում էին 1920-ական թվականներին «Հայկական Կարմիր խաչ» (հետագայում՝ «Հայ օգնության միություն», ՀՕՄ) Ամերիկայի հայ կանանց բարեգործական կազմակերպության կողմից: Կազմակերպության պաշտոնական անվանումը անգլերեն եղել է «Daughters of Armenia»՝ «Հայաստանի դուստրեր» (կենտրոնը՝ Բոսթոն):

 

Այդ տարիներին «Հայկական Կարմիր խաչ»-ը բազմակողմանի օգնություն էր կազմակերպում տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ Ենթադրվում է, որ նամականիշի պատկերի հեղինակը նկարիչ Արշակ Ֆեթվաճյանն է եղել, որն ի դեպ Հայաստանի առաջին Հանրապետության փոստային նամականիշերի և թղթադրամների հեղինակն էր:

 

 

Ռուբեն Շուխյան