Չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվականներ և վերլուծաբաններ, փորձում են ներքաղաքական դաշտում տիրող անկայուն իրավիճակը ծառայեցնել սեփական շահերին, միևնույնն է կան հանգամանքներ, այն էլ փաստացի, որոնք հակադրում են բոլոր նմանատիպ գործողությունները: Խոսքը մասնավորապես վերջին շրջանում քննարկման համար մեկ թեմա դաձած Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերդառնալու թեման է: Ակնհայտորեն յուրաքանչյուր ուժ կամ որոշ ուժերի սպասարկող լրատվական այդ հավանական վերդարձը, փորձում են ուղղորդել, չգիտակցելով, որ այդ հարցում նրանք ձայնազուրկ են լիովին, քանզի որոշում կայացնելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը և նրա որոշումից է կախված քաղաքական դաշտում սպասվելիք վերադասաորումների սցենարը:

 

Որքան էլ որ ջանան համոզել հանրությանը, որ Գագիկ Ծառուկյանը գալու է և իշխանության մի մասն է կազմելու, միևնույն է գիտակից հասարակությանը ապակողմնորոշել չի ստացվի, քանզի եթե հետադարձ հայացք նետենք ոչ վաղ անցայալ, ապա պարզ է մեկ իրողություն, եթե Գագիկ Ծառուկյանը նման մտադրություն ունենար, դա կաներ նախորդ տարվա հայտնի իրադարձություներից առաջ և չէր հեռանա քաղաքական ասպարեզից, սակայն քանի որ չկար նման նպատակ, այլ կար մեկ գերնպատակ՝ ժողովրդի շահ, բնականաբար դա տեղի չունեցավ, իսկ հայտնի միջադեպն էլ, որի արդյունքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր՝ քաղաքականությունից հեռանալու մասին, ևս ունի իր օբյեկտիվ և հիմնավոր պատճառները: Հիմա այս ամենը համադրելով տարածվող երևակայական կանխատեսումներին, իչիք է դառնում յուրաքանչյուրի կանխատեսում կապված Գագիկ Ծառուկյանի վերադարձի և նրա հետագա անելիքների հետ:

 


Այս ամենից զատ մեկ բան փաստ է, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի տեղը ոչ ոք չկարողացավ լրացնել,ինչի արդյունքում այսօր հասակության բազում շերտեր տարբեր ամբիոններից հայտարարում են՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու իրենց ցանկության մասին:

 

Սարգիս Հարությունյան