Ադրբեջանի՝ Իսրայելից «Երկաթյա գմբեթ» գնելու ցանկության մասին լուրը լայնորեն տարածվել է նաև իրանական զանգվածային լրատվամիջոցների դաշտում, այսինքն՝ հենց այնտեղ, որտեղ որ պետք էր՝ հաշվի առնելով նաև Հայաստանի շահերը:
Պարսկալեզու մամուլի նյութերի վերնագրերն ինքնին խոսուն են՝ «Ադրբեջանական Հանրապետությունը սիոնիստական վարչակարգից «Երկաթյա գմբեթ» համակարգեր է գնում», «Հայաստանի «Իսկանդերներին» դիմակայելու համար Ադրբեջանական Հանրապետությունը սիոնիստական վարչակարգից «Երկաթյա գմբեթ» համակարգեր է գնում» և այլն:
Ըստ էության անիրականանալի գնման մասին տեղեկատվության տարածմամբ հիմնականում սեփական հասրակությանը հանգստացնելու նպատակով ասպարեզ նետված ադրբեջանական լրատվական սադրանքն անկնհայտորեն անտարբեր չի թողել նաև Իրանին, որն ակնդետ կերպով հետևում է հատկապես տարածաշրջանում իր թիվ մեկ հակառակորդը համարվող Իսրայելի Պետության հետ Բաքվի վարչակարգի կողմից իրականացվող ցանկացած համագործակցության կամ դրա մասին լրատվությանը:
Վարդան Ոսկանյան