1939թ. այս օրը սեպտեմբերի 1-ին գերմանական Վերմախտի զորամիավորումները «Վայս» գործողության շրջանակներում ներխուժեցին Լեհաստան: Սեպտեմբերի 1-ին' առավոտյան 04:45 գերմանական «Շլեզվիգ-Գոլշտեյն» նավի կողմից լեհական Դանցիգ նավահանգիստը ռմբակոծելով սկսվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմը:

 

Գերմանական ներխուժումից հետո վերջինիս անմիջապես պատերազմ են հայտարարում Անգլիան և Ֆրանսիան: Երկրորդ Համաշխարհային պատերազմը գործնական հետևանքն էր օրեր առաջ 1939թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի: Հենց այդ պակտի ժամանակ որոշվեց երկու կողմերի հարձակումը Լեհաստանի վրա: Գերմանական Վերմախտի զինվորները սկսելով պատերազմը բավականին արագ կերպով կարողացան գրավել Լեհաստանի մի մասը: Սեպտեմբերի 17-ին Լեհաստանի վրա արևելքից հարձակումը սկսեց ԽՍՀՄ-ը:

 

Դավիթ Ֆիդանյան