Քաղաքակրթությունների խաչմերուկն այն է, երբ եվրոպական երկրներից մեկում՝ մակեդոնացիների, հռոմեացիների, բյուզանդացիների և սելջուկ թուրքերի կողմից տարբեր դարերում գրավված և տվյալ պատմական ժամանակաշրջանի մշակութային և ճարտարապետական կանոններով ու ոգով կառուցված քաղաքի կենտրոնում, մահմեդական մզկիթի հարևանությամբ համենում ես արաբական մի ճաշատուն՝ «Մայրիգիս տնական կերակուրներուն տեսակները» անվանմամբ, որ լիբանանահայերին է պատկանում, իսկ հիսուն քայլ հեռավորության վրա՝ հռոմեական ամֆիթատրոնում վայելում ես Սըր Էնդրյու Լլոյդ Վեբբերի «Հովսեփն ու նրա գունագեղ պատմուճանը» ռոք օպերան, հին կտակարանից մեզ հայտնի Հովսեփի կյանքի մասին։

 

Սուրեն Սարգսյան