1382 թ. մոնղոլների Թոխթամիշ խանը զավթում է Մոսկվան:
1847 թ. Միացյալ Նահանգներից եկած ներգաղթյալները հիմնում են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը:
1883 թ. Ճավա և Սումաթրա կղզիներում Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դառնում 36 հազ. մարդ:

 


1926 թ. բացվում է Արզնիի առողջարանը:
1944 թ. Շառլ դը Գոլը մտնում է Փարիզ:
1977 թ. Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունում է «Ֆրանսերենի խարտիան»:
1978 թ. «Սոյուզ 31» տիեզերանավով թռչելով, Զիգմունդ Յենը Sigmund Jähn դառնում է առաջին գերմանացի տիեզերագնացը:

 


2008 թ. Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր:
1666 թ. մահացել է Ֆրանս Հալսը, հոլանդացի նկարիչ (ծն. 1583 թ.):

 


1743 թ. ծնվել է Անտուան Լորան Լավուազիեն, ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիր (մահ. 1794 թ.):
1812 թ. տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը, 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտը ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:
1850 թ. մահացել է Լուի Ֆիլիպը, ֆրանսիացի թագավոր 1830 թ. օգոստոսի 9-ից առ 1848 թ. փետրվարի 24-ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ (ծն. 1773 թ.):

 


1880 թ. ծնվել է Գիյոմ Ապոլիները, ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը (մահ. 1918 թ.):
1892 թ. մահացել է Ռափայել Պատկանյանը, հայ գրող և մտավորական (ծն. 1830 թ.):
1915 թ. Մեծ Եղեռնի ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվեց Ռուբեն Սևակը, հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ (ծն. 1885 թ.):

 


1945 թ. մահացել է Ֆրանց Վերֆելը, ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակը (ծն. 1890 թ.):

 

Արթուր Տեր-Մելիքսեթյան