Քո սխրանքն անմահ է

 

2016 թվականի ապրիլ ամսից կյանքը մեր՝ պատերազմի ընթացքում, առաջ և հետո ծնվածներիս համար ուրիշ ձև դարձավ: Նախկինում մեր իմացած հերոսներին մենք նկարներով էինք ճանաչում, կյանքում նրանց չէինք տեսել, միայն կարդացել ու լսել էինք: Հազար ու մի պատմություններ ենք լսել Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Դուշման Վարդանի ու մնացած տղերքի մասին, ովքեր հայրենիքի ապագայի համար տվել էին իրենց կյանքը ու մեզ թողել են այն ինչ ունենք:

 

2016 թվականի ապրիլին մենք հասկացանք, որ մոնթեները, լեոնիդները ու դուշմանները մեր ընկերներն են, եղբայրները ու ուղղակի ծանոթները, ում կյանքում երևի մի անգամ ենք տեսել՝ գարեջրի սեղանի շուրջ:

 

Միայն Մոնթե ունեցող ազգի 19-ամյա տղան կարող է հայրենիքի պաշտպանությունը իր ձեռքը վերցնի և փորձառու հրամանատարի նման մարտ վարի թշնամու 100-ից ավել՝ հատուկ պատրաստվածություն անցած զորքի դեմ: Միայն Լեոնիդ Ազգալդյան ունեցող ազգի 7 երիտասարդները կարող են շրջափակման մեջ վերցնեն թշնամու մի գումարտակ ու հավասարը համավասարի նման մարտ վարեն վերջում էլ նույնիսկ 7-ից կենդանի հերոսներ մնան: Միայն Դուշման Վարդան ունեցող ազգի Զինված ուժերում ծառայող երիտասարադ մայորը, իր 3 ընկերների հետ կարող էին դիրք ազատագրել 150 հոգանոց թշնամու մարդասպանների ձեռքից:

 

Զոհված ու հրաշքով փրկված տղերքից շատերը ինձանից տարիքով փոքր են, բայց իրանց շնորհիվ մենք 2016 թվականի ապրիլ ամսից նորից հասկացանք, որ երկրի մայրաքաղաքը սկսում է սահմանից: Ու ճիշտ էր հրամանատար Օնիկ Գրիգորյանը, երբ հոր այն հարցին , թե ՝ եթե թուրքերը հարձակվեն , էդ երեխեքը կկարողանան պահել սահմանը, Օնիկը պատասխանել էր ՝ Ձեզանից էլ լավ կպահեն: Ով ավելի լավ կիմանա զինվորի հնարավորությունները, եթե ոչ հրամանատարը:

 

Աշոտ Ասատրյան